Փորձում են համոզել եվրոպացիներին՝ առգրավել ռուսական սառեցված միջոցները

Միացյալ Նահանգների հեռացող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը փորձում է նախքան իշխանությունը ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի թիմին փոխանցելը, համոզել եվրոպական երկրներին առգրավել ռուսական հարյուրավոր միլիարդ դոլարների հասնող սառեցված միջոցները, որպեսզի դրանք հնարավոր լինի ապագայում որպես ճնշման լծակ ընդդեմ Ռուսաստանի օգտագործել՝ Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններում։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Համաձայն հաղորդման, Սպիտակ տունը առաջարկում է «Մեծ Յոթնյակի» անդամ երկրներում եղած ՌԴ Կենտրոնական բանկի հաշիվներում եղած միջոցները փոխանցել հատուկ հաշվեհամարի վրա, որը կապաարգելափակվի միայն այն ժամանակ, երբ ՌԴ եւ Ուկրաինայի միջեւ կնքվի խաղաղության համաձայնագիր։
Այդ կերպ Բայդենի վարչակազմը փորձում է հասկացնել ռուսներին, թե եթե ուզում եք ձեր փողերը հետ ստանալ, ապա պետք է գնաք բանակցությունների։ CNN-ը նկատում է, որ Թրամփի մոտ այս մոտեցումը որոշակի ըմբռնման է արժանացել։ Որոշակի ըմբռնում կա նաեւ սենատոր Մարկ Ռուբիոյի մոտ այս հարցում, ով առաջարկվել է որպես Պետքարտուղար, ինչպես նաեւ Մայք Ուոլթցի մոտ, ով պետք է դառնա Թրամփի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։ Եվրամիությունը, սակայն, որտեղ կա 300 միլիարդ եվրոյի հասնող ռուսական ակտիվներ, նման մոտեցման հանդեպ վերապահում ունեն եւ կարծում են, որ նման քայլը կարող է հանգեցնել միջազգային իրավունքի խախտման։
Կարծիքներ