Տվյալ օրենքով միանշանակ պիտի փակվի գրավատունը (տեսանյութ)

Տվյալ օրենքով միանշանակ պիտի փակվի գրավատունը (տեսանյութ)

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ընթանում է քննարկում գրավատների և փոխանակման կետերի պետտուրքի 60 անգամ ավելացումը կանխելու վերաբերյալ: Մասնակցում են գրավատների և փոխանակման կետեր ունեցող գործարարներ: Արտաշատում գործող  գրավատներից մեկի ներկայացուցիչն ասաց, որ եթե պետտուրքն ավելանա 60 անգամ՝ 100 հազար դրամից դառնալով 6 մլն դրամ, իրեմց գրավատունը ստիպված կլինի փակվել, քանի որ անգամ իրենց ծախսերը չեն կարողանա փակել: 

«Տվյալ օրենքով միանշանակ պիտի փակվի գրավատունը»,-ասաց գրավատան ներկայացուցիչը: 
Հիշեցնենք, որ այս փոփոխությունն առաջարկվում է Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով, ինչը լուրջ դժգոհություններ է առաջացրել գործարարների շրջանում:

Մանրամասն՝ տեսանյութում: