Ես Բալասանյանին չեմ հարգում, իմ նկատմամբ արածի համար, բայց ինչը ճիշտ է, ճիշտ է

Ես Բալասանյանին  չեմ հարգում,  իմ նկատմամբ արածի համար, բայց ինչը ճիշտ է, ճիշտ է

Այսօր ավագանու նիստից հետո Գյումրու  քաղաքապետ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սև բերդի շուրջ առաջացած աղմուկին, որ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանն ապօրինի սեփականաշնորհել է, ասաց. «Ես Սամվել Բալասանյանին չեմ հարգում, բայց պետք է ճիշտն ասեմ՝ Սև բերդն ինքը սարքել է։ Նախկինում ավերված էր, բայց նա վերանորոգել է։ Բերդը գնել է մասնավորից, ես դա հստակ գիտեմ։ Այո, դիմացի կանաչ տարածքները մասնավորեցրել է, բայց շենքը նրա կողմից  ձեռք է բերված։ Ես իրեն չեմ ընդունում, չեմ հարգում,  իմ նկատմամբ արածի համար, բայց ինչ ճիշտ է, ճիշտ է։ Հենց նման մի կառույց, որը նա կառուցել է, չկա հանրապետությունում։ Իսկ դիմացի կանաչ տարածքներում կառուցած շինությունները ուրիշ թեմա են»։