Ադրբեջանական զինված ուժերը ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ

Ադրբեջանական զինված ուժերը ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է․

«Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան, վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը։

ԹԱՐՄԱՑՎԱԾ- Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան»։