Վրացի պատգամավորները մեղադրում են ԱՄՆ-ին՝ Վրաստանը  պատերազմի մեջ ներքաշելու ջանքերի համար

Վրացի պատգամավորները մեղադրում են ԱՄՆ-ին՝ Վրաստանը  պատերազմի մեջ ներքաշելու ջանքերի համար

Վրաստանի քաղաքական տարբեր շրջանակներում մտահոգություններ են հասունանում, թե ԱՄՆ-ը ցանկանում է Վրաստանին հրահրել՝ երկրորդ ճակատ բացել Ռուսատանի դեմ պատերազմում: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախկին անդամներ Գուրամ Մաչարաշվիլին, Սոզարու Սուբարին, Դմիտրի Խունդաձեն և Միխայիլ Կավելաշվիլին, ովքեր հայտնի են իրենց կոշտ հակաարևմտյան դիրքորոշմամբ, հայտարարել են, որ ԱՄՆ-ն ստիպում է Վրաստանին «երկրորդ ճակատ» բացել Ռուսաստանի դեմ, վերսկսել ռազմական գործողությունները Հարավային Օսիայի և Աբխազիայի անջատողական շրջանների դեմ, որոնց աջակցում է Ռուսաստանի Դաշնությունը։ Այս պատգամավորների կողմից ստեղծված «Ժողովրդական իշխանություն» շարժումը բաց նամակ է հղել Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատանը, որտեղ մեղադրել է ԱՄՆ-ին՝ «Վրաստանն իրենց շահերի համար օգտագործելու մեջ»։ Մասնավորապես, բաց նամակի հեղինակները կասկածի տակ են դրել ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի վերջին հայտարարությունը, թե անկախության 30 տարիների ընթացքում Վրաստանը ստացել է ԱՄՆ-ից վեց միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսական օգնություն։ Ըստ պատգամավորների, սակայն,  Ամերիկան այս գումարը հատկացրել է սեփական քաղաքական շահերը բավարարելու համար, այլ ոչ թե վրաց ժողովրդի բարօրության համար։ «ԱՄՆ-ի կողմից հատկացված գումարը հիմնականում օգտագործվել է Վրաստանում ամերիկյան գործակալների ուժեղացման և ՀԿ-ների ֆինանսավորման համար, որոնք քարոզարշավ են իրականացնում Վրաց ուղղափառ եկեղեցու դեմ, ինչպես նաև հանդես են գալիս Ռուսաստանի դեմ երկրորդ բացելու օգտին»-ասում են պատգամավորները: Բաց նամակի հեղինակները ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունից պահանջել են ավելի մանրամասն հաշվետվություն, թե որտեղ և ինչ նպատակներով են ծախսվում ամերիկացի հարկատուների գումարները Վրաստանում։

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն պաշտպանել է արված հայտարարությունները՝ նշելով, որ չորս պատգամավորների դիրքորոշումը համընկնում է իշխող կուսակցության դիրքորոշման հետ։
Չորս պատգամավորները արեւմամետների կողմից արժանացել են «ուրացող քառյակ» անունը: Իսկ «ուրացողների» կարծիքով՝ անընդունելի է «մեսիջը», թե «միայն ռուս գործակալն է վատը, իսկ ամերիկյան գործակալը՝ լավը»։  Վրաստանում քաղաքականությունից տեղյակ մարդիկ գիտեն, թե ինչպես են 90-ականների վերջերից Շևարդնաձեի համաձայնությամբ ամերիկյան դեսպանատունը սեփական մարդիկ ունեցել գրեթե բոլոր պետական կառույցներում, ինչպես են նրանք ստեղծել. և տասնյակ ՀԿ-ներ՝ «Վարդերի հեղափոխությունը» կազմակերպելու համար, և թե ինչպես ձևավորվեց Կառավարության ուղղահայաց հեղափոխությունից հետո, որը 2004-12 թվականներին գտնվում էր դեսպանատան լիակատար վերահսկողության ներքո: Ըստ վրացի փորձագետների, եթե 80-90-ականներին Վրաստանի ինքնիշխանությանն սպառնացող հիմնական սպառնալիքը ԿԳԲ-ն ու ռուսական հատուկ ծառայությունների գործակալներն էին, ապա 2000-ականներին ռուսական գործակալների հետ միասին վրացական  ինքնիշխանության համար լուրջ խնդիր դարձան նաև ամերիկյան գործակալները։ «Հասարակության մի ստվար հատվածի համար նորություն չի, որ վարդերի հեղափոխությունից հետո իշխանության եկած կառավարության գլխավոր առաջնորդներն ու գաղափարախոսները հատուկ տեղ են զբաղեցրել ամերիկյան գործակալների շարքում»,- ասված է  քառյակի հայտարարության մեջ: Ի պատասխան՝ Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը հերքել է Վաշինգտոնին ուղղված մեղադրանքները՝ անվանելով «անհեթեթ» պնդումները, թե ԱՄՆ-ը փորձում է ստիպել Վրաստանին «երկրորդ ճակատ» բացել Ռուսաստանի դեմ։ Քելի Դեգնանը բացահայտ հայտարարել է, որ վրացական իշխող կուսակցության ներկայացուցիչների դիրքորոշումը լուրջ հարցեր է առաջացնում Վաշինգտոնում։

Ինչպես տեսնում ենք, ձեռագիրը նույնն է. կովկասյան երկու պետությունները՝ Վրաստանն ու Հայաստանը,  գերտերությունների գործակալական ցանցերի ձեռքին դարձել են գործիք՝ նրանց աշխարհաքաղաքական մեծ ծրագրերի իրականացման համար: Թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանը, չկարողացան ժամանակին կասեցնել այդ ցանցերի մուտքն ու տարածումը: Ինչ խոսք, դժվար է կասեցնել աշխարհի ամենահզոր ու ամենահարուստ երկրի՝ ԱՄՆ-ի առաջխաղացումը եւ աշխարհաքաղաքական ցանկությունները, սակայն եթե դա արվեր ժամանակին եւ նախապես կանխատեսվեին դրանց հետեւանքները, ապա ո՛չ Վրաստանում տեղի կունենար Վարդերի հեղափոխությունը, ոչ էլ Հայաստանում՝ «թավշյա» հեղափոխությունը՝ իրենց բոլոր կորստաբեր հետեւանքներով: