Թրամփի պաշտոնանկության հարցը հետաձգվել է

Թրամփի պաշտոնանկության հարցը հետաձգվել է

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեմ է քվեարկել նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության մասին բանաձեւին, այդպիսով վստահության քվե տալով նրան։ Բանաձեւը հետաձգվել է 332-ն ընդդեմ 95-ի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Անցած քվեարկությունը չի նշանակում, անշուշտ, որ պաշտոնանկության հարցն առհասարակ հանվել է օրակարգից։ Պարզապես կոնգրեսմենները համաձայնության են եկել հետաձգել այն։ Նշենք, որ նախագծի հեղինակը Էլ Գրինն է, ով կարծում է, որ Թրամփը գործել է հանցանքներ, որոնց համար պետք է պատժվի։