Քաղշին կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն ազատվե՞լ է պաշտոնից

Քաղշին կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն ազատվե՞լ է պաշտոնից

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն ազատվել է պաշտոնից։ Թեեւ 2 օր է արդեն հրամանը տրվել է, բայց պաշտոնական հայտարարություն դեռ չկա։ Դեռ 2 օր առաջ Քաղշին կոմիտեից փորձեցինք ճշտել այս լուրը, որտեղից մեզ ասացին, որ պաշտոնական որեւէ տեղեկություն չկա, իսկ ոչ պաշտոնական խոսակցությունները չեն ուզում մեկնաբանել։ 

Կառավարությունը դժգո՞հ է Էլոյանի աշխատանքից՝ հետաքրքրվեցինք մեր աղբյուրից․ «Հրամանում բացակայում է հիմնավորումը, թե ինչու է Էլոյանն ազատվում պաշտոնից, բացառված չէ, որ Արամի 23-ի պատի փլուզումն ունեցել է իր դերակատարումը»։