«Էսօր, որ Սևանում «Ամառային իշխան» կա մեն մի հատիկ ձկից ենք պահպանել »

«Էսօր, որ Սևանում «Ամառային իշխան» կա մեն մի հատիկ ձկից ենք պահպանել »

Մի՞թե Հայաստանում այնքան թասիբ չունեն, որ ունենալով մի փոքր լիճ, որը չենք կարողանում պահել և չենք կարողանում պահել ձկների բարձրակարգ ձկների միայն Հայաստանին բնորոշ էնդեմիկ տեսակները։ Այս մասին այսօր ԱԺ-ում Սևանի հարցով քննարկման ժամանակ հայտարարեց նախկինում Սևանի ձկնաբուծարաններում աշխատած Սողոմոն Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ իշխանի 4 ենթատեսակներից, որ նախկինում կային՝ «Գեղարքունին», «Բոջակը», «Ամառային» և «Ձմեռային» այսօր լճում կա միայն «Գեղաքունին»։

«Ես երկու տարի առաջ հաղորդում էի նայում աֆրիկյան երկրում, որտեղ սովից օրական մարդիկ են մահանում, ինչ-որ մի գետաձի էր փախել, էնդեմիկ իրենց տեսակն է, գնացել հարևան պետության սահմաններն անցել էր, ահագին փող ծախսեցին, որ էդ գետաձին հետ բերեն»-կշտամբեց Սողոմոնյանը։

Նրա խոսքով՝ պետք է այս ձկնատեսակները վերականգնվեն։ «Վերջերս Օյդահոյի համալսարանից մարդիկ հետաքրրքրվում էին, որ եթե ուզում եք գենետիկ վերականգնել մեր  ձմեռային իշխանը, մեզ տվեք ոսկորները, կարող ենք օգնել։  Ես նույնիսկ  համոզված չեմ , որ էդ տեակներն անհետսացել են լճում։ Ժամանակին ամառային իշխան տասը տարուց ավելի անհետացած էր, բայց մենք ջանք չխնայեցինք, որ գոնե հայտնաբերենք մի հատ, մի հատ ձուկ։ Հոջողվեց մեզ։ Մի հատ բռնեցինք և բերեցինք մեր մոտ ձկնաբուծարանում էդ տեսակը պահեցինք։ Էսօր որ լճում ամառային իշխան կա էդ մեկ ձկից ենք ստացել»,ներկաներին պատմեց բանախոսը։ Նա ասում է, որ նույն բանը կարելի է անել ձմեռային տեսակի մասով։
«Մենք արե՞լ ենք մի բան, որ բռնենք, հայտնաբերենք էդ տեսակը, պահենք։ Ո՞վ է զբաղվել դրանով։ Բացարձակ»,-ասաց ձկնաբուծարանի նախկին տնօրենը։

Նա հարցնում է՝ որևէ մեկը  պատասխան տվե՞ց, ինչ եղավ կողակը կամ բեղլուն, որ Սևանից վերացան։
«Ու մինչև հիմա ոչ մեկը ոչ պատասխան է տվել, ոչ էլ հետաքրքրվել է՝ պատճառներն ինչից են։ Շատ եմ լսել, բայց հիմնական պատճառը չեմ լսել»,-ասաց բանախոսը
Ցանցավանդակային տնտեսությունները լճում նա համարում է խայտառակ բան։

Նրա տեղեկացմամբ՝ լճի ձկներից անջատվող կեղտը այնքան վատ ազդեցություն չի թողնում լճի հատակում օրգանական նյութեր կուտակելու առումով, որքան այն, որ խռիկներով ազոտ է անջատում, որը լուծվում է ջրում։ Ըստ հաշվարկների՝ տարեկան 77 հազար տոննա թթվածին սրա արդյունքում լճից պակասում է, ինչն էլ շղթայական էֆեկտով բերում է նրան, որ ձկները ափամերձ տարածքներում թթվածնի պակասից սատկում են։