Կյանքից հեռացել է սիրիահայ բժիշկ Ջանի Հադաթը

Կյանքից հեռացել է սիրիահայ բժիշկ Ջանի Հադաթը

Հիվանդության պատճառով կյանքից հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, վիրաբույժ, բազմաթիվ բժշկական աշխատությունների հեղինակ, սիրիահայ բժիշկ Ջանի Հադաթը:

Ջանի Հադաթը 1988 թվականից իր բժշկական թիմով բարեգործական վիրահատություններ է կազմակերպել Գյումրիում եւ Հայաստանի ու Արցախի բժշկական կենտրոններում՝ առողջապահության նախարարության թույլտվությամբ։

Ջանի Հադաթը շուրջ 40 բարեգործական ծրագիր է իրականացրել, որոնց մեծ մասը Գյումրու բժշկական կենտրոնում: Դրանց արդյունքում հնարավոր է եղել փրկել տասնյակ կյանքեր։

Գյումրու բժշկական կենտրոնի տնօրինությունը եւ աշխատակազմը խորապես ցավում են անվանի բժշկի անժամանակ մահվան կապակցությամբ։ Գյումրու բժշկական կենտրոնի ղեկավարությունը մշտապես բարձր է գնահատել Ջանի Հադաթի հայրենանվեր գործունեությունը, քանի որ բարեգործական ծրագրերի շրջանակում Գյումրիում անվճար բուժզննում են անցել եւ վիրահատվել հարյուրավոր քաղաքացիներ։

Եւս մեկ անգամ ափսոսանք հայտնելով բարերարի անժամանակ մահվան կապակցությամբ՝ ցավակցում ենք Ջանի Հադաթի ընտանիքի անդամներին, գործընկերներին եւ ճանաչողների։

Գյումրու բժշկական կենտրոն