ԱՀԿ-ն ֆինանսական ծանր վիճակում է

ԱՀԿ-ն ֆինանսական ծանր վիճակում է

ԱՄՆ կողմից Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հատկացվող ֆինանսավորման կրճատումը ծանր ֆինանսական դրության մեջ է դրել այդ կառույցին։ Չի բացառվում, որ այն հայտնվի սնանկության եզրին։ Ու դրանով պայմանավորված՝ կազմակերպությունը ստիպված է անցնել աշխատակազմի կրճատումների, իրականացվող բազմաթիվ ծրագրերի չեղարկման կամ դադարեցման։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Միայն անձնակազմին վճարվելիք աշխատավարձների մասով՝ 26-27 թթ համար ստեղծվում է ոչ ակաս, քան 560-650 միլիոն դոլարի պակասորդ, նշված է հրապարակման մեջ։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի քսանմեկին Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը կատարողական հրամանագիր ստորագրեց, որոց հայտարարվեց, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, պատճառաբանությամբ, որ ի տարբերություն մյուս երկրների՝ ԱՄՆ-ի ներդրումները այդ կառույցում ֆինանսական առումով անհամամասնորեն շատ են։ Փետրվարի 3-ին փաստացի կերպով դադարեցվեց USAID-ի գործունեությունը, որը եւս զգալի ֆինանսական հատկացում էր կատարում այդ կազմակերպությանը։