«Արսենալի» հարձակվողը՝ հայկական ֆուտբոլում․ ո՞վ է նա
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբն օրերս իր հերթական տրանֆերներից մեկն իրականացրեց, որը սակայն տարբերվող է ոչ միայն ակումբի, այլև հայկական ֆուտբոլի համար։ Հայկական ակումբի շարքերը համալրել է ֆրանսիացի հարձակվող Յայա Սանոգոն։ Ֆուտբոլիստ, որն անգամ հանդես է եկել Լոնդոնի «Արսենալի» կազմում։
30-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը, խաղացել է նաև «Կրիստալ Փելասի», Ամստերդամի «Այաքսի» ու ֆրանսիական «Թուլուզի» կազմում։ Սանոգոն «Արսենալի» հետ նվաճել է Անգլիայի գավաթն ու սուպերգավաթը:
Սանոգոն հանդիսացել է «Քլեիրֆոնտեյնի» սան, որից հետո տեղափոխվել է Փարիզ՝ «Լես Ուլիս» ակումբ։ 13 տարեկանում տեղափոխվելով «Օսեր» ակումբ, խաղացել է Ֆրանսիայի փոքր տարիքայինների առաջնությունում։ Այդ մրցաշրջանում մասնակցելով 14 հանդիպման, դարձել է 25 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
Նա խաղաց նաև «Օսերի» Մ-16 տարեկանների թիմում, որից հետո առաջարկ ստացավ Պրեմիեր Լիգայի երկու լոնդոնյան ակումբներից ՝ «Արսենալից» և «Տոտտենհեմից»։ Սոնոգոն ընտրեց «Արսենալը» և կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը 3 տարով։
Կարծիքներ