Շարունակվում են Հայբիզնեսբանկի կողմից հայտարարված ակցիաների ամփոփիչ միջոցառումները

Շարունակվում են Հայբիզնեսբանկի կողմից հայտարարված ակցիաների ամփոփիչ միջոցառումները

Հայբիզնեսբանկն ամփոփեց արդեն ավանդույթ դարձած «Երազանքների ամիս» ակցիան: 
Ակցիայի ընթացքում ՀայբիզնեսբանկՈՒՄ ժամկետային ավանդ ներդրած կամ պլաստիկ քարտ ձեռքբերած հաճախորդները հնարավորություն էին ստացել լրացնելու «Երազանքների թերթիկ»:

Հիշեցնենք, որ երազանքը պետք է լիներ իրագործելի և չգերազանցեր 100 հազար դրամը: 

Հայբիզնեսբանկի շահագրգիռ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից նախապես կազմված հանձնաժողովը ընտրել էր 15 լավագույն  ցանկություն ներկայացրած մրցանակակիրներին: Ակցիայի ամփոփման ընթացքում հաճախորդներն իրենց շնորհակալությունն են  հայտնել Հայբիզնեսբանկին՝ որակյալ ծառայություններից զատ նման հաճելի անակնկալներ մատուցելու համար: 

Հայբիզնեսբանկը մեծ պատասխանատվությամբ շարունակում է զարգացնել իր կողմից մատուցվող ծառայությունները՝ մշտապես նկատի ունենալով իր հաճախորդների ակնկալիքներն ու բանկային որակյալ ծառայությունների ապահովման սկզբունքը:

Հայբիզնեսբանկ, ապագայի հուսալի ճանապարհ…

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից