ԵՄ մուտքի սահմանափակումները, ամենայն հավանականությամբ, կմեղմացվեն

ԵՄ մուտքի սահմանափակումները, ամենայն հավանականությամբ, կմեղմացվեն

Եվրահանձնաժողովն առաջարկել է թուլացնել Եվրամիության տարածք համավարակով պայմանավորված, սահմանված սահմանափակումները։ Դա պայմանավորված է նախ եւ առաջ այն հանգամանքով, որ հակակորոնավիրուսային պատվաստումների գործընթացը բավական լուրջ հաջողություններ է գրանցել եւ կարելի է գնալ որոշ մեղմացումների։

Առաջարկվում է, որ Միության տարածք մուտք գործել թույլատրվի նրանց, ովքեր անցել են հակակորոնավիրուսային պատվաստման բոլոր փուլերը՝ նախքան Միության տարածք մուտք գործելը՝ երկու շաբաթվա ընթացքում։ Ընդ որում, պատվաստված պետք է լինեն այն դեղանյութերից մեկով, որոնք հաստատված են ԵՄ կողմից։