Դադիվանքի վանահայրը ևս Ազատության հրապարակում է

Դադիվանքի վանահայրը ևս Ազատության հրապարակում է

Ազատության հրապարակում 16 ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք ստեղծել են «Հայրենիքի փրկության շարժում», հանրահավաք են հրավիրել:

Նշենք, որ ավելի վաղ նրանք հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ նշվում էր. «2020թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում հրավիրված համազգային մեծ հանրահավաքին Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կներկայացնի նոր կառավարության առաջնահերթ գործողությունները եւ հակաճգնաժամային քայլերը:

Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենիքի փրկության շարժմանը յուրաքանչյուրիդ մասնակցությունն անհրաժեշտություն է»:

Դադիվանքի վանահայր և Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը այս պահին ևս Ազատության հրապարակում է, նա կանգնած է հարթակում։ Սպասվում է, որ նա ևս ելույթ կունենա։

Նշենք, որ նա այժմ Սուրբ երրորդություն եկեղեցում է  ծառայություն մատուցում, այդ եկեղեցում տարիներ առաջ էլ եղել է սպասավոր։