Աշխարհում կա 3,4 միլիոն վենեսուելացի փախստական

Աշխարհում կա 3,4 միլիոն վենեսուելացի փախստական

Աշխարհում կա 3,4 միլիոն վենեսուելացի փախստական։ Այս մասին ասվում է ՄԱԿ Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացրած զեկույցում։ Ինչպես հաղորդում է ֆրանսիական Le Figaro-ն, այդ փախստականներից 2,7 միլիոնը գտնվում են Լատինական Ամերիկայում կամ Կարիբյան ավազանի երկրներում։ Լավ կյանքի որոնումների համար ամեն օր 2018 թվականին Վենեսուելայից հեռացել է 5000 մարդ։ Ամենաշատ միգրանտներ Վենեսուելայից ընդունել է Կոլումբիան, ավելի քան մեկ միլիոն։ Ապա գալիս է Պերուն, ավելի քան կես միլիոն, Չիլին, մոտ երեք հարյուր հազար, Էկվադորը՝ ավելի քան երկու հարյուր հազար, Արգենտինան՝ ավելի քան հարյուր հազար, Բրազիլիան՝ մոտ հարյուր հազար։