«Ժողովրդի քվեն որոշիչ է»․ Ռայիսին քվեարկել է և դիմել ընտրողներին

«Ժողովրդի քվեն որոշիչ է»․ Ռայիսին քվեարկել է և դիմել ընտրողներին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսին մասնակցել է երկրի խորհրդարանի և Առաջնորդության բանիմացների խորհրդի համապետական քվեարկությանը։

Հիշեցնենք, պատգամավորական մանդատի համար նաև պայքարում են իրանահայ 7 գործիչներ։
Քվեարկությունից հետո նա հայտարարել է, որ ժողովրդի քվեն որոշիչ է․

«Ժողովրդի քվեն որոշիչ է։ Բոլոր ոլորտներում որոշումները կայացվում են ժողովրդի քվեարկությամբ և դա իսլամական համակարգի հպարտության առիթներից մեկն է»։

Ընտրություններոը որակելով որպես «ազգային տոն և ազգային միասնության խորհրդանիշ, նախագահը հավելել է․ «Առաջին օրվանից, երբ իմամ Խոմեյնին ասաց, որ կարևորը ժողովրդի ձայնն է, մինչև այսօր այդ սկզբունքը գործում է»։
Ռայիսիի խոսքով, աշխահում շատերն այսօր հետևում են Իրանում ընթացող ընտրություններին։ Դիմելով ընտրությունների հարցում տատանվողներին, առաջնորդն ասել է․ «Բարեգործություն անելիս չպետք է տատանվել»։

«Ղուրանը մեզ ասում է, որ պետք է մրցել բարի գործերում և գերազանցել մյուսներին: Ես դա ասել եմ նախկինում և այսօր ևս ընդգծում եմ, որ պետք է օգտվել առիթից ու հնարավորինս շուտ քվեարկել։  Ընտրողներին երկրորդ խորհուրդս հետևյալն է․ Յուրաքանչյուր ընտրատեղամասում քվեարկեք այնքան, որքան ձայնի կարիք այնտեղ կա և ոչ պակաս։ Օրինակ՝ Թեհրանում Բանիմացների խորհրդի համար անհրաժեշտ է ընտրել 16 հոգու, ու ձայները չպետք է դրանից պակաս լինեն։ Կամ օրինակ խորհրդարանի ընտրություններում Թեհրանում քվեարկեք 30 թեկնածուների օգտին։ Սա իմ խիստ խորհուրդն է»,-հայտարարել է Իրանի նախագահը։