Անջելինա Ջոլիի նոր զուգընկերը Մերլին Մենսոնի նախկին ընկերուհին է

Անջելինա Ջոլիի նոր զուգընկերը Մերլին Մենսոնի նախկին ընկերուհին է

44-ամյա դերասանուհին նոր սիրավեպ է սկսել։ Ըստ pressreader.com-ի, լրագրողներն այդ մասին տեղեկացել են Ջոլիի շրջապատին մոտ կանգնած աղբյուրից։ Այս անգամ նրա ընտրյալը 32- ամյա Էվան Ռեյչել Վուդն է, որը վաղուց է գրավել Անջելինայի սիրտը։ Դեռեւս 2011 թ-ին Վուդը խոստովանել էր, որ նրա համար նշանակություն չունի զուգընկերոջ սեռը։ Կարճ ժամանակ նա սկսեց հանդիպել դերասանուհի Քեթրին Մեննիգի հետ։ 2006-2008 թթ-ին արդեն հանդիպում էր ռոք երաժիշտ Մերլին Մենսոնի հետ, նրանք նույնիսկ նշանվեցին, բայց նույն տարում էլ բաժանվեցին։ Ինչ վերաբերում է Ջոլիին, ապա նա պաշտոնապես բաժանվեց Բրեդ Փիթից 2018-ի ապրիլին։