Թաթարստանի նավթային ձեռնարկություններից մեկում պայթյուն է որոտացել․ կա երկու զոհ

Թաթարստանի նավթային ձեռնարկություններից մեկում պայթյուն է որոտացել․ կա երկու զոհ

Թաթարստանի նավթային ձեռնարկություններից մեկում պայթյուն է որոտացել։ Զոհվել է երկու մարդ, մեկ մարդ էլ ստացել է մարմնական վնասվածքներ։ Այս մասին հայտնում է տեղի դատախազության մամուլի ծառայությունը։ Սարմանովսկի շրջանային դատախազությունը անցկացնում է ստուգումներ դեպքի առնչությամբ։ Դեպքի մանրամասները պարզվում են։ Նախնական վարկածի համաձայն, ձեռնարկությունում աշխատանքների ընթացքում խախտվել են անվտանգության կանոնները, որոնք էլ բերել են նման տխուր հետեւանքների։