Ինչո՞ւ է ԱԻՆ-ը հորդորում չայցելել «Սատանի կամուրջ»

Ինչո՞ւ է  ԱԻՆ-ը  հորդորում  չայցելել «Սատանի կամուրջ»

Հալիձոր գյուղին հարակից տարածքում սողանքի ակտիվացման հետևանքով հողազանգվածը փակել է Որոտան գետի հունը: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։«Խնդրում ենք, անվտանգության նկատառումներից ելնելով, ս. թ. հունիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի»,- նշված է հաղորդագրության մեջ:Սողանքային գոտուց մինչև «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը կազմում է 1.5-2 կմ:Փրկարարները սահմանազատել են տարածքը: