Տեսախցիկներով տեսել ենք, որ չօգտագործված քվեաթերթիկները հանում են դուրս․ Ա․ Գալստյան

Տեսախցիկներով տեսել ենք, որ չօգտագործված քվեաթերթիկները հանում են դուրս․ Ա․ Գալստյան

Սահմանադրական դատարանում շարունակվում են 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճակարկման հարցով դատական լսումները։

«Ինչ վերաբերում է քվեաթերթիկների հաշվարկին, մենք ինքներս՝ «Հայոց հայրենիք» կուակցությունը, հաղորդում ենք տվել և՛ ԿԸՀ-ին, և ոստիկանություն, որ տեսախցիկներով տեսել ենք, որ խցիկներից հանված, չօգտագործված քվեաթերթիկները հանում են դուրս։ Ոստիկանությունը գնացել է, թե տեղում ի՞նչ գործողություն են կատարել, ես չգիտեմ։ Բայց գոնե մեկ փաստ ունենք արձանագրված, որ իմ ասած մեխանիզմը գործել է՝ քվեաթերթիկները հանել են և այլ կուսակցության ուժերը, եթե չեմ սխալվում՝ եղել է «Բարգավաճ Հայաստանից», կարողացել են կատարել հաշվարկներ», - դատարանում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ և կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Գալստյանը։

Գալստյանը նշեց, որ իր համար՝ որպես իրավաբանի, «գործընթացի մեջ ցանկացած օրենքի խախտում իրավունք չի տալիս ԿԸՀ-ին կամայականորեն փոխել վարչական վարույթի կամ ընտրական գործընթացի կարգը»։ 

«Ինքնակամ ստեղծել որոշակի լրացուցիչ անվտանգության մեխանիզմներ։ Նույն հաջողությամբ եթե մենք իրավաչափ ենք ընդունում, որ կարող է ընտրական հանձնաժողովը դիցուք մի 100 հատ քվեաթերթիկ թողնել այդտեղ [քվեախցում], նույն ձևի մենք, կարող է, կագնենք այնպիսի փաստի առջև, որ իրավաչափ ընդունենք, որ ընտրական հանձնաժողովի նախագահը կամայականորեն բերի, մի հատ ավտոմատավոր մարդ այնտեղ կանգնացնի, որպեսզի հանկարծ ոչ մեկ խախտում չանի», - հավելեց կուսակցության ղեկավարը