Շիրակի մարզի խոշորացված համայնքներում «Այո»-ի շտաբի աշխատանքները համակարգելու է Կարեն Սարուխանյանը

Շիրակի մարզի խոշորացված համայնքներում «Այո»-ի շտաբի աշխատանքները համակարգելու է Կարեն Սարուխանյանը

30-րդ ընտրատարածքում «Այո»-ի շտաբի աշխատանքները համակարգելու է ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը։ Այս մասին տեղեկանում ենք Կարեն Սարուխանյանի ֆեյսբուքյան էջից:Նշենք, որ 30-րդ ընտրատարածքն ընդգրկում է Աշոցք, Սարապատ, Արփի, Ամասիա, Մարմաշեն խոշորացված համայնքները, ինչպես նաև Առափի, Ոսկեհասկ և Հայկավան գյուղերը։ Հիշեցնենք, որ Կարեն Սարուխանյանը հեղափոխությունից հետո նշանակվեց Շիրակի մարզպետ, եւ մոտ մեկ տարի ղեկավարեց մարզը: