Արտաքին պարտքի չափը հասել է ռեկորդային մակարդակի

Արտաքին պարտքի չափը հասել է ռեկորդային մակարդակի

Աշխարհում պետությունների ունեցած արտաքին եւ մասնավոր պարտքերի չափը հասել է ռեկորդային մակարդակի՝ կազմելով 2017 թվականի դրությամբ՝ 184 տրիլիոն դոլար։ Այս մասին հայտնում է Արժույթի միջազգային հիմնադրամը, հավելելով, որ դա համարժեք է մոլորակի ՀՆԱ 225 տոկոսին։ Այլ կերպ ասած, յուրաքանչյուր մարդու համար այն կազմում է 86 հազար դոլար, ինչը երկու անգամ ավելին է քան մոլորակի ամեն բնակչի հաշվով միջին տարեկան եկամտի հաշվարկային ցուցանիշը։ Ամենախոշոր երեք պարտապաններն են՝ ԱՄՆ-ն, Չինաստանը եւ Ճապոնիան։ Այս երեք երկրների արտաքին եւ մասնավոր պարտավորությունները կազմում են ընդհանուր պարտքի ավելի քան 50 տոկոսը։ ԱՄՀ-ն հայտարարել է նաեւ, որ հաշվարկը կատարվել է աշխարհի 190 պետությունների տվյալների հաշվառումով