Արցախում կալանավորված անձինք տեղահանվելուց առաջ ազատ են արձակվել

Արցախում կալանավորված անձինք տեղահանվելուց առաջ ազատ են արձակվել

Արցախից բռնի կերպով տեղահանվելուց առաջ կալանաքի տակ գտնվող բոլոր դատապարտված եւ կալանավորված անձինք դատարանի որոշումով ազատ են արձակվել։ 

Այս մասին «Հրապարակ»֊ի հետ զրույցում ասաց Արցախում հայտնի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։ 

Կալանքի տակ գտնվող բոլոր անձինք պահվել են Քննչականի մեկուսարանում, Ստեփանակերտում բանտ չի եղել։

Փաստաբանի խոսքով` կալանքի տակ գտնվող անձանց ազատ արձակելու պատճառը հետեւյալն է եղել. «Բոլորի խափանման միջոցը փոխվել է, քանի որ չկար երաշխիք, որ կալանավորվածերին տեղափոխման ժամանակ Ադրբեջանը չէր խոչընդոտի։ Այդ գործերն արդեն հեռանկար չունեն»։

Հարցին, թե խոսքը քանի՞ կալանավորվածի մասին է, փաստաբանն ասաց` չգիտի։