Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի իր խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության քննությանը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տեղի է ունենալու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդության քննությունը։
Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ հավանաբար Քոչարյանը նիստին ներկա չի լինի, քանի որ դա տեխնիկական նիստ է, քննվելու է միայն խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդությունը։
Պաշտպանը նաեւ նշեց, որ իրենք չեն նշել գրավի չափը, դա թողել են դատարանի հայեցողությանը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները և անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Կարծիքներ