ՇՊՀ դեպքերով՝ քրգործ․Գ․ Համբարյանը կհրապարակի ձայնագրություններ, եթե․․․
«Datalex» տեղակատվական համակարգում այսօր նշանակված դատաքննություններից մեկը Գյումրու բնակիչ Ռաֆիկ Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքով է։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 04.12.2018թ. ժամը 09:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտա և Մայակովսկի փողոցների խաչմերուկում՝ քրոջ՝ Անահիտ Հովհաննիսյանի և Գյումրի քաղաքի Մայակովսկի 79 հասցեի բնակիչ Գագիկ Համբարյանի միջև տեղի ունեցած կոնֆլիկտների պատճառով վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում նրան ծեծի ենթարկելու դիտավորությամբ մի քանի անգամ ձեռքերով և ոտքերով հարվածել է Գագիկ Համբարյանի դեմքին և մարմնի տարբեր մասերին, վերջինիս պատճառելով ճակատի և քթի, մեջքի քերծվածքների, ձախ ստորին կոպի արյունազեղման ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Պարզվում է՝ տուժողը Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանն է, իսկ մեղադրյալը՝ ՇՊՀ անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Անահիտ Հովհաննիսյանի եղբայրը։
Hraparak.am -ի հետ զրույցում քաղաքագետը մանրամասնեց․ «Մեղադրյալը բացահայտ հայտարարում է, որ նման դեպք տեղի չի ունեցել, չնայած կա դատաբժշկի եզրակացություն, վկա, ով ցուցմունք է տվել, առերեսման ժամանակ իմ պնդումը, և ձայնագրությունները, որոնք առայժմ չեմ հրապարակում, բայց եթե մեղադրյալի փաստաբանը շարունակի նույն տեմպերով, ապա ես ստիպված կլինեմ հրապարակել:
Նշենք, որ ծեծողի քույրը ցուցմունք է տվել այն մասին, որ եղբայրը չի հարձակվել Համբարյանի վրա, եթե հարձակված լիներ, իրեն կպատմեր։
Հարցին, թե հարձակման պատճառն ինչն էր, Համբարյանը պատասխանեց, որ իր համար բացարձակ անակնկալ է եղել, սակայն դասախոսի եղբայրն ա ասել է, որ քրոջ վրա գրելու համար։
Ըստ Համբարյանի, Անահիտ Հովհաննիսյանը մոլի սահակմինասյանական է եղել և բուհի էթիկայի հանձնաժողովի անդամ, որի որոշման արդյունքում նաեւ մեկ այլ դասախոս՝ Հովհաննես Խորիկյանը, ժամանակին հեռացվել էր ՇՊՀ-ից։
Նշենք, որ այսօր այս գործով երրորդ դատական նիստն է: «Ինձ համար ինչի է կարևոր, որ հանցագործը պատժվի, եթե մնաց անպատիժ, ապա ես երաշխիք չեմ ունենա, որ ապագայում որևէ դժգոհ այլ անձ խուլիգանական նկրտումներով կրկին ինձ վրա փողոցում չի հարձակվի»,-մեկնաբանեց Գագիկ Համբարյանը։
Կարծիքներ