Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի էջի անեկդոտը

 Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի էջի անեկդոտը

Նույնիսկ չպատկերացրի․ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի ֆեյսբուքյան էջում անեկդոտներ էին պատմում շարքային մարդիկ՝ ի պատասխան պաշտոնյայի մի նուրբ հումորի։ Ինքս ինձ ուրախացա՝ մարդիկ, հավատում, հավեսով  կիսվում, կատակում են։ Անեկդոտներից մեկը, որը ինչ որ չափով առնչվում է արցախցու բնավորության  հետ ու ժամեր առաջ էր գրառումն արվել, ներկայացնում եմ․

1940- ականների արցախյան հումոր

Սովետական զինվորական ղեկավարությունից գալիս են ագիտացիոն աշխատանք տանելու, պատմում են գերմանական ֆաշիստների այլանդակությունների մասին, այն մասին, որ Սովետը ունի մի թշնամի, որի դեմ պետք է դուրս գա նաև արցախցին։ Գերմանացու բոլոր վայրագությունները ներկայացնում են, արցախցին լուռ ու համբերությամբ լսում է։ Վերջում՝ հիացած արցախցու համբերությամբ, լսելու կարողությունից, վստահ լինելու համար , որ արցախցին հասկացավ, թե ով է իր իրական թշնամին հարցնում են՝ ո՞վ է արցախցու թշնամին․ բոլորը միաբերան գոռում են՝ Աղդամի թորքը։

Քաղաքական այս թոհուբոհի մեջ յուրահատուկ իմաստ ունի անեկդոտը։