Աննա Դանիբեկյանն ինքնաբացարկ չհայտնեց

Աննա Դանիբեկյանն ինքնաբացարկ չհայտնեց

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ, դատարանը մերժեց։ Հետեւաբար, Ա․Դանիբեկյանը կշարունակի քննել սույն քրեական գործը։

Հիշեցնենք՝ պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկ ներկայացնելիս նշել էր, որ  դատավոր Դանիբեկյանը այլ որոշումներում, որոնք նա կայացրել է նման իրավիճակներում, կիրառել է խափանման միջոց գրավը։ Իսկ Ռ․Քոչարյանի դեպքում չի կիրառվում գրավ, նա ունի կանխակալ վերաբերմունք։ 

Պաշտպանը նաեւ նշել էր, որ դատավորի որոշումները ցույց են տալիս, որ նա ծանոթ է ինչպես Եվրոպական դատարանի պահանջներին, այնպես էլ ՍԴ որոշմանը: 

Մեղադրանքի կողմն առարկել էր միջնորդության դեմ։