Մեր մտավորականներն ադրբեջանցիների հետ են հանդիպում Մոսկվայում

Մեր մտավորականներն ադրբեջանցիների հետ են հանդիպում Մոսկվայում

Մեր տեղեկություններով, ռուսական կողմի նախաձեռնությամբ, այս պահին Մոսկվայում ընթանում է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ, որոնք քննարկում են տարբեր հումանիտար հարցեր: Պատվիրակությունների նախաձեռնությունը եւ կազմն առաջարկել է ռուսական կողմը, գործընթացը կառավարում է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:

Մեր պատվիրակությունը հատուկ շեշտը դնելու է գերիների առողջական վիճակի, բժշկական օգնության և այլ հարցերի վրա: Առաջարկելու է ադրբեջանական կողմին՝ հնարավորություն տալ բժիշկներին, եթե ոչ Հայաստանից, գոնե չեզոք երկրներից, որ այցելեն եւ համոզվեն, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների առողջական վիճակը բավարար է: 

Մեր կողմից պատվիրակության անդամներն են Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը և կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը: