Ինչ վարույթ են նախաձեռնել Կապանի քաղաքապետի հոր նկատմամբ

Ինչ վարույթ են նախաձեռնել Կապանի քաղաքապետի հոր նկատմամբ

«Հրապարակը» շաբաթներ առաջ գրել էր, որ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի ընտանիքին պատկանող ընկերություններում իրավապահները խուզարկություն են արել, փաստաթղթեր առգրավել։ Այս դեպքերից հետո մինչ այդ լռություն պահպանող Փարսյանը խոսեց ու հայտարարեց, թե քաղաքական հետապնդման է ենթարկվում իշխանությունների կողմից։ Մենք գրել էինք, որ դատախազությունում քրեական վարույթ է նախաձեռնվել Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի հորը պատկանող «Նորոգշին» ընկերության գործունեության մասով: Մեզ ասացին, որ գործը հարուցվել է «ապօրինի ավազի արդյունահանման կասկածանքով»։ Վարույթը նախաձեռնվել է 2024թ․-ի օգոստոսի 1-ին, սակայն մինչ օրս գործով մեղադրյալ չկա։ 

Դատախազությունից «Հրապարակ»-ին հայտնեցին, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ՔրՕր 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը եւ և 383-ի 1-ին մասով` Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելը։