Թուրքական վարձկանները չեն ստացել Ղարաբաղում կռվելու համար իրենց աշխատավարձը (տեսանյութ)

Թուրքական վարձկանները չեն ստացել Ղարաբաղում կռվելու համար իրենց աշխատավարձը (տեսանյութ)

Արաբական սոցցանցերում հայտնվել է տեսանյութ, որում Ղարաբաղյան երկրորդ պատերազմում մասնակցելու համար Բաքվի և Անկարայի կողմից վարձված գրոհայինները բողոքում են վարձավճարների բացակայությունից։

Ինչպես հաղորդում է wargonzo-ի արաբական դեպարտամենտը՝ գրոհայիններից մեկը հայտարարել է, որ իրենց հրամանատարները չեն վճարել ռազմական գործողությունների մասնակիցներին, վիրավորվածների ու զոհված ընտանիքներին։

«Մենք կռվում էինք թուրքական պետության համար՝ իրենց մարդկանց հետ համատեղ՝ Ղարաբաղում։ Ունեցել ենք վիրավորներ և սպանվածներ։ Սուլթան Սուլլեյման Շահի 16-րդ դիվիզիան մեր մարտիկների առջև ստանձնած պարտավորությունները չի կատարել, չի վճարել աշխատավարձերը, ոչ մի բան չի վճարել վիրավորվածների ու զոհվածների ընտանիքներին։ Մեզնից շատերը քաղցած են մնում։ Այսդպես չի կարող լինել», - տեսանյութում ասում է Ադրբեջանի կողմից ԼՂ-ում կռված մարտիկներից մեկը։

Wargonzo-ի արաբական դեպարտամենտի տվյալներով՝ ամեն ինչ նկարահանված է Սիրիայի հյուսիսիում։

Տեսանկարահանման ժամկետը հայտնի չէ։