Մյասնիկյանի հուշարձանը կվերականգնվի

Մյասնիկյանի հուշարձանը կվերականգնվի

Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը (քանդակագործ՝ Արա Շիրազ, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան) Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում է: Ինչպես կամայական շինարարական, վերականգնման կամ նորոգման աշխատանքներ օրենքով սահամանված կարգով անհրաժեշտ է իրականացնել մասնագետի կողմից նախագծված և փորձաքննված նախագծով:

Երեկ Վարդանյան ընտանիքի հետ քննարկեցինք արձանի հետնապատի վերականգնման հարցը, Վարդանյան ընտանիքը պատրաստակամություն հայտնեց իր միջոցներով իրականացնել հուշարձանի վերականգնումը, ներառյալ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը և փորձաքննությունը, ինչպես նաև հետագա վերականգնման աշխատանքները»: