Երիտասարդը հոսպիտալացվել է աղջկա հարվածից հետո

Երիտասարդը հոսպիտալացվել է աղջկա հարվածից հետո

Չինաստանի Գուանչժոու նահանգի բնակիչ երիտասարդ տղան տեղափոխվել է հիվանդանոց այն բանից հետո, երբ աղջիկը հարվածել է նրան։ Այս մասին հայտնում է AsiaOne-ը։ Նրա մոտ եղել են կրծքավանդակի ցավեր եւ շնչարգելություն։ Տղան հարվածը ստացել էր որովայնի շրջանում։

Ստուգումները ցույց են տվել, որ տղայի մոտ կրծքավանդակի հետ կապված բնական արատ կա, իսկ հարվածի ժամանակ օրգանների տեղաշարժ է եղել։ Անհրաժեշտ է եղել վիրահատական միջամտություն։ Երիտասարդն այժմ անցնում է համապատասխան բուժում։