Ադրբեջանը շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը․ հայտարարություն 

Ադրբեջանը շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը․ հայտարարություն 

Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաեւան հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ այս առումով Բաքվի դիրքորոշումը չի փոխվել։

«Ադրբեջանն ու Ուկրաինան մշապես փոխադարձաբար աջակցել են մեկմեկու տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը եւ Ադրբեջանի դիրքորոշումն այս առումով չի փոխվել»,- ասել է նա, ըստ էության արձագանքելով Դոնբասի, Զապորոժիեի եւ Խերսոնի՝ Ռուսաստանին միանալուն։