ԱԺ նիստ է մեկնարկել. ինչ է քննարկվում

ԱԺ նիստ է մեկնարկել. ինչ է քննարկվում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում շարունակվում է ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստը։ Օրակարգում է ՀՀ դատախազության 2024 թվականի գործունեությանը վերաբերող հաղորդման քննարկումը։ Նշենք, որ այս հարցի քննարկումը սկսվել էր նախորդ շաբաթ, սակայն չէր ավարտվել։

Այժմ պատգամավորներն ունեն հնարավորություն շարունակելու քննարկումն ու արտահայտելու իրենց տեսակետները դատախազության կատարած աշխատանքների և կառույցի արդյունավետության վերաբերյալ։