Ինչու Պուտինը չի մեկնել Ստամբուլ, ըստ Թրամփի

Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը կարծում է, որ ինքն է գլխավոր պատճառը, որ ՌԴ նախագահը հրաժարվել է մասնակցել Ստամբուլում Ուկրաինայի հետ կայանալիք բանակցություններին։ Այս մասին նախագահ Թրամփը խոսել է Դոհայում՝ Քաթարի բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Ինչու պետք է գնար նա այնտեղ, եթե ես այնտեղ չեմ։ Ամենասկզբից էլ կասկածում էի, որ Վլադիմիր Պուտինը կմասնակցի այդ բանակցություններին, եթե ես չմասնակցեմ»,- ասել է նախագահ Թրամփը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ պատրաստ է մայիսի 16-ին մեկնել Ստամբուլ՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին մասնակցելու համար, «եթե դա անհրաժեշտություն լինի»։
Նարեկ Հարությունյան
Կարծիքներ