Նախագահների ավտոմեքենաները ժամանում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Նախագահների ավտոմեքենաները ժամանում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Գրել էինք, որ այսօր ժամը 18:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսված է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ ՀՀ երեք նախագահներ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումը։

Այս հանդիպման մասին վերջին օրերին մենք մի քանի հրապարակում ենք ունեցել, լուր ունեինք նաեւ այսօրվա համարում։

Քիչ առաջ երեք նախագահների ավտոմեքենաները ժամանեցին։ Հանդիպումը նախատեսված ժամից շատ ավելի ուշ է կայանում։