Պրահայում պահանջում են Չեխիայի վարչապետի հրաժարականը

Պրահայում պահանջում են Չեխիայի վարչապետի հրաժարականը

Ինչպես  հայտնում է ՏԱՍՍ-ը, մի քանի հարյուր հազար մարդ շաբաթ օրը Պրահայի Լետենյան դաշտում դուրս է եկել հանրահավաքի՝ պահանջելով Չեխիայի վարչապետի պաշտոնից «Դժգոհ քաղաքացիների ակցիա» քաղաքական շարժման առաջնորդ, միլիարդատեր, Անդրեյ Բաբիշի հրաժարականը։

Ըստ աղբյուրի՝ ակցիայի մասնակիցները տարել են Չեխիայի պետական դրոշները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ իրադարձությունների վայրից։ Նրանցից շատերը վարչապետի հրաժարականի կոչով պաստառներ են ունեցել։ Պաստառների վրա նաեւ եղել են ժողովրդավարությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի միասնականությանը աջակցող կարգախոսներ։