Ադրբեջանը մարտական ինքնաթիռներ է բարձրացրել երկինք

Ադրբեջանը մարտական ինքնաթիռներ է բարձրացրել երկինք

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մարտական ​​ինքնաթիռները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել, հաղորդում են այդ երկրի ԶԼՄ-ները՝ ՊՆ-ի մամուլի ծառայությունը վկայակոչելով։

Հաղորդագրության համաձայն՝ թռիչքներն իրականացվել են սահմանված երթուղիներով։ Ռազմական օդաչուները կատարել են թռիչքի և վայրէջքի առաջադրանքներ, ինչպես նաև բարդ օդային և մարտական ​​մանևրներ ցածր և միջին բարձրությունների վրա:

«Զինվորական անձնակազմի մարտական ​​հմտությունները կատարելագործելու նպատակով անցկացված վարժանքների ընթացքում ռազմական օդաչուները ցուցաբերել են բարձր պրոֆեսիոնալիզմ», - ասվում է պաշտպանության գերատեսչության հաղորդագրությունում։