Օգտակար է սրտի համար

Օգտակար է սրտի համար

Ձիթապտղի յուղը բնական այն լուծույթն է, որը կարեւորագույն նշանակություն ունի սրտի առողջության համար։ Գիտականորեն ապացուցված է, որ օրական երկու ճաշի գդալ ձիթապտղի յուղը կարող է զգալիորեն բարելավել սիրտ-անոթային համակարգի աշխատանքը։ Ձիթապտղի յուղը, ինչպես հայտնի է պարունակում է մոնոհագեցված ճարպերի եւ պոլիֆենոլների յուրօրինակ կոմբինացիա, որը գործում է որպես հզոր պաշտպանություն սրտի համար։ Հիմնական գաղտնիքն այս դեպքում օլեինաթթուն է, որը նվազեցնում է «վատ խոլեստերինի» մակարդակը, ավելացնում «լավ խոլեստերինի» մակարդակը։ Հակաօքսիդանտները, որոնք առկա են ձիթապտղի յուղի մեջ, պայքարում են անոթային բորբոքումների դեմ, նվազեցնելով աթերոսկլերոզի հավանականությունը։ Հատկապես սառը քամման extra virgin սորտից ստացված յուղը, որը պարունակում է առվելագույն քանակի օգտակար նյութեր։

Դրական արդյունք ստանալու համար, խորհուրդ է տրվում ձիթապտղի յուղը ավելացնել աղցանների, շիլաների մեջ կամ էլ պարզապես առավոտները սոված փորին ընդունել։ Այն մարդիկ, ովքեր մշտապես օգտագործում են ձիթապտղի յուղ, 30 տոկոսով քիչ է հավանական, որ ունենան ինսուլտ եւ ինֆարկտ։ Կարեւոր է, որ ձիթապտղի յուղը պահվի մուգ գույնի ամանի մեջ, պահպանվի սառը տեղում։