Լուկաշենկոն մտադիր չէ փակել Բելառուսի սահմանները՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով

Լուկաշենկոն մտադիր չէ փակել Բելառուսի սահմանները՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կորոնավիրուսային ինֆեկցիայի համավարակի պայմաններում հայտարարել է, որ չկա պատճառ, որով պայմանավորված հարկ լինի փակել իր պետության սահմանները։

«Մենք երեք միջանցք ենք առանձնացրել, որոնոցով մինչեւ այժմ էլ իրականացվում են մարդկանց եւ բեռների տեղաշարժ։ Եվ փակվել չենք պատրաստվում, քանի դեռ նման անհրաժեշտություն չկա»,- ասել է Լուկաշենկոն՝ ազգային տնտեսության կայունությանը նվիրված խորհրդակցության ժամանակ։