Որքան արժի UFC չեմպիոնական գոտին

Որքան արժի UFC չեմպիոնական գոտին

Բացարձակ մենամարտերի առաջնության /UFC/ չեմպիոնական գոտին արժի 650 դոլար։ Այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ֆինանսական հաշվետվությունից։

Նշենք, որ այն որպես նվեր Թրամփը ստացել է UFC ժամանակավոր չեմպիոն Քոլբի Քովինգտոնից 2018 թվականի օգոստոսին։ Թրամփը մարզիկին շնորհավորել էր Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենյակ։

Նշենք, որ գոտու կրկնօրինակները եւս վաճառվում են որպես հուշանվեր, ընդ որում եւ իսկականի, եւ կրկնօրինակի արժեքները նույնն են։