Ֆուտբոլիստը, որը ուսում է ստացել «Բարսելոնայում», նվազագույնը վատ ֆուտբոլ չի խաղում

Ֆուտբոլիստը, որը ուսում է ստացել «Բարսելոնայում», նվազագույնը վատ ֆուտբոլ չի խաղում

«Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը ռուսական Championat-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ երևանյան ակումբի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը կարիերան կշարունակի «Սոչիում»։

Sport24-ի հետ զրույցում ֆուտբոլային հայտնի գործակալ Դմիտրի Սելյուկը անդրադառնալով Էրիկ Վարդանյանին նշել է, որ այս պահի դրությամբ Վարդանյանը հանդիսանում է Հայաստանի ամենատաղադավոր ֆուտբոլիստը։

«Էրիկը շատ առաջարկներ ուներ տարբեր ակումբների կողմից։Բոլորը գիտեն, որ նրա նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում «Լոկոմոտիվը», որի մասին խոսել են մոսկովյան ակումբի գործադիր տնօրեն Վասիլի Կիկնաձեն և  Ալեքսանդր Տարխանովը, որը մարզել է «Փյունիկը»: Ի դեպ, Տարխանովը Վարդանյանի մասին պատմել է «Ուրալին», որը նույնպես հետաքրքրված էր ֆուտբոլիստի ծառայություններով: Էրիկը  առաջարկներ  ուներ նաևՉեխիայից: Էրիկը Վարդանյանը 11-16 տարեկաններում  մարզվել է «Բարսելոնայում», Ընդ որում՝ ոչ թե կեղծ ռուսական ակադեմիայում, այլ հենց ակումբում: Ֆուտբոլիստը, որը ուսում է ստացել «Բարսելոնայում», նվազագույնը վատ ֆուտբոլ չի խաղում   

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության 12-րդ տուրում «Արարատ» - «Փյունիկ» (4։2) խաղում Էրիկ Վարդանյանը 68-րդ րոպեին կարմիր քարտ ստանալուց հետո երկրպագուներին միջնամատ էր ցույց տվել։
Էրիկ Վարդանյանը «մրցավարին հայհոյելու և հրելու, մարզադաշտը լքելիս հանդերձարան տանող ճանապարհի դռանը հարվածելու և կոտրելու, անվայել վարքագծի ու ոչ մարզական պահվածքի համար» որակազրկվել է մինչեւ 2020թ․ ապրիլի 30-ը: