ՆԱՏՕ-ն չպետք է ուկրաինա-ռուսական պատերազմի մասնակից լինի․ Գերմանիայի ՊՆ ղեկավար

ՆԱՏՕ-ն չպետք է ուկրաինա-ռուսական պատերազմի մասնակից լինի․ Գերմանիայի ՊՆ ղեկավար

ՆԱՏՕ-ն չպետք է լինի ուկրաինա-ռուսական պատերազմի մասնակից։ Այս մասին Բեռլինում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

«Արդեն 11 ամիս է, ինչ Պուտինը սկսել է կայսերապաշտական, դաժան և անհիմն պատերազմն Ուկրաինայի դեմ։ Մենք համաձայն ենք, որ ՆԱՏՕ-ն այս պատերազմի մասնակից չի լինի և պետք է հեռու մնա: Բայց մենք պետք է աջակցենք Ուկրաինային, և մենք դա անում ենք»,- ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարը։