Չենք բացառում, որ իշխանությունները կարող են հատկացնել շուրջ 1,5 միլիոն դոլար ընտրակաշառքի համար

Չենք բացառում, որ իշխանությունները  կարող են հատկացնել շուրջ 1,5 միլիոն դոլար ընտրակաշառքի համար

Հայաստանի կառավարության վերջին նիստի ժամանակ կորոնավիրուսի հետեւանքները չեզոքացնելու համար հատկացվել է 750 միլիոն դրամ (շուրջ 1,5 միլիոն դոլար - խմբ): Այդ մասին մասին հունիսի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը:

Նրա խոսքով՝ որոշման մեջ նշված չէ՝ ինչ հստակ նպատակով են ծախսվելու գումարները, որ ծրագրերի շրջանակում են ծախսվելու եւ այլն: «Այդ գումարների ճակատագրի մասին մենք չենք իմանա, քանի դեռ Հայաստանում տեղի չի ունեցել իշխանափոխություն: Չի բացառվում, որ այդ գումարները կարող են ծախսվել ընտրողներին կաշառելու համար»,-հավելել է նա: Մամիջանյանը նշել է, որ գումարները հատկացվում են Հայաստանում քովիդի ցուցանիշների անկման պայմաններում: