Թուրքիայի ԱԳՆ-ն հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ

Թուրքիայի ԱԳՆ-ն հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ

Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Յավուզ Սելիմը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին տեղի ունեցած բախմանը։ Ինչպես եւ կարելի էր սպասել, թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյան լիակատար աջակցություն է հայտնել Ադրբեջանին, հավաստիացնելով, որ բոլոր հնարավոր եղանակներով Թուրքիան աջակցելու է Ադրբեջանին իր գործողություններում, որոնք միտված են «պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը», սակայն թե Հայաստանի սահմանին սադրիչ արկածախնդրությամբ ինչ տարածքային ամբողջականություն է պաշտպանում Ադրբեջանը, թուրք պաշտոնյան չի բարեհաճել պարզաբանել։