Ուզբեկստանը որոշել է միանալ ԵԱՏՄ-ին․ Ռուսաստանում սպասում են անհամբերությամբ

Ուզբեկստանը որոշել է միանալ ԵԱՏՄ-ին․ Ռուսաստանում սպասում են անհամբերությամբ

Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզյաեւը որոշում է կայացրել աշխատանքներ իրականացնել իր երկիրը ԵԱՏՄ-ի անդամակցության հարցի հետ կապված։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ Ուզբեկստանի պառլամենտի նախագահ Նուրդինժոն Իսմայիլովի հետ հանդիպման ժամանակ։ «Մենք գիտենք, դա հայտարարվել է, որ Ուզբեկստանի նախագահը որոշում է կայացրել եւ հիմա մշակվում է Ուզբեկստանի՝ ԵԱՏՄ-ին միանալու հարցը»,- ասել է Մատվիենկոն։ Նրա խոսքերի համաձայն, Ուզբեկստանը ԵԱՏՄ-ում ձեռք կբերի նոր հնարավորություններ երկկողմ գործակցության համար եւ կվերացնի որոշակի արգելքները, որոնք կան երկու երկրների միջեւ։ Ռուսաստանի պառլամենտի վերին պալատի նախագահը հույս է հայտնել, որ համաձայնեցումները երկար չեն տեւի։