Էլինա Ավանեսյանն արդեն պաշտոնապես ներկայացնում է ՀՀ-ն, ոչ թե ՌԴ-ն. ի՞նչ է հայտնի

Էլինա Ավանեսյանն արդեն պաշտոնապես ներկայացնում է ՀՀ-ն, ոչ թե ՌԴ-ն. ի՞նչ է հայտնի

Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) թարմացրել է թենիսիստ Էլինա Ավանեսյանի մարզական քաղաքացիության մասին տեղեկատվությունը։ Օգոստոսի 5-ի նոր վարկանիշում նա նշված է որպես Հայաստանի, ոչ թե Ռուսաստանի ներկայացուցիչ:

Ավելի վաղ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հայտնել էր, որ Ավանեսյանը պատրաստվում է փոխել իր սպորտային քաղաքացիությունը։

Նշենք, որ նրա օգտահաշվում այժմ հայկական դրոշն է երևում։