Բրիտանիայում նշել են Մակրոնի խուճապի պատճառը

Բրիտանիայում նշել են Մակրոնի խուճապի պատճառը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ակնհայտորեն սարսափելի տեղեկություններ է ստանում Ուկրաինայում տիրող ծանր իրավիճակի մասին։ Հենց այդ պատճառով էր նա անսպասելիորեն հապճեպ կոնֆերանս հրավիրել Փարիզում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։  Այս մասին հայտարարել է բրիտանացի ռազմական փորձագետ Ալեքսանդր Մերկուրիսը։

«Մակրոնի խուճապը հուշում է, որ նրանք տեղեկություններ են ստանում Ուկրաինայից։ Եվ դա խոսում է այն մասին, որ իրավիճակն այնտեղ ավելի վատ է, քան գիտենք նույնիսկ մենք՝ մարդիկ, ովքեր օրեցօր հետևում են հակամարտության զարգացումներին»,- ասել է վերլուծաբանը Duran YouTube-յան ալիքին տված հարցազրույցում։ 

Մերկուրիսի խոսքով՝ Մակրոնի պահվածքը և Ուկրաինա օգնություն ուղարկելու (արևմտյան զորքեր-խմբ․) մասին նրա հայտարարությունները ցույց են տալիս բրյուսելյան էլիտաների տրամադրությունը։ 

Նրանք հստակ տեսնում են, թե ինչպես է հակամարտությունում իրավիճակն արագ դուրս գալիս իրենց վերահսկողությունից, ընդգծել է փորձագետը։