Թրամփը քննադատել է քրդերին՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ իրենց չօգնելու մեջ

Թրամփը քննադատել է քրդերին՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ իրենց չօգնելու մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է քրդերին այն բանում, որ նրանք չեն օգնել Վաշինգտոնին Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, մասնավորապես՝ Նորմանդիայի ափհանման օպերացիայում։ Այս մասին հայտնում է Yahoo News-ը։ Այս կերպ ԱՄՆ նախագահը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե ինչու ԱՄՆ-ն չի օգնում քրդերին՝ թույլատրելով թուրքական զինուժի հարձակումը Սիրիայում, չնայած այն բանին, որ հենց քրդերն են օգնել հաղթել ԻՊ-ին։ Daily Beast-ն էլ գրում է, որ Թրամփը իր հայտարարության մեջ հղում է արել Townhall պահպանողական կայքի սյունակային հոդվածին, որտեղ ասվում է, որ քրդերը չեն օգնել ամերիկացիներին Նորմանդիայում ափհանման օպերացիայի ժամանակ, ոչ էլ Վիետնամում, Կորեայում եւ Աֆղանստանում։ Միաժամանակ նաեւ նա ասել է, որ Ամերիկան հսկայական փողեր է ծախսել՝ քրդերին օգնելով։