Մթերք, որը կարող է փրկել ձեզ ինֆարկտից

Մթերք, որը կարող է փրկել ձեզ ինֆարկտից

Մասնագետները պարզել են այն մթերքը, որը կարող է փրկել մարդուն սրտի մահավտանգ հիվանդություններից, ներառյալ նաեւ ինֆարկտից։ Այդ մթերքը, ինչպես գրում է Medical News Today-ը ծնեբեկն է (ռուսերեն՝ Спаржа, լատիներեն՝ Aspáragus)։

Գիտնականները պարզել են, որ սննդակարգում մշտապես ծնեբեկի օգտագործումը էապես բարելավվում է առողջությունը եւ հատկապես նվազեցնում սրտի հետ կապված խնդիրների ռիսկը։ Պատճառն այն է, որ այս բույսը հարուստ է ֆոլիաթթվով, որը կանխում է օրգանիզմում ամինաթթուների կուտակումը, որոնք հայտնի են որպես հոմոցիեստիններ։ Հենց այս հոմոցիեստիններն են, որ կուտակվելով, մարդուն դարձնում են ավելի խոցելի սրտի հետ կապված հիվանդությունների համար։